Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի թիմը առաջատարն է
09.12.2015

Ավարտվեց սեպտեմբերին մեկնարկած ՀՀ ֆուտբոլի 2015-16 թվականների պատանեկան առաջնության աշնանային մրցափուլը: Այդ շրջանակում Մ14Բ առաջնությանը մասնակցում էր նաև ,,Նիկարմ,, ֆուտբոլային ակումբի ,,Գետահովիտ-02,, թիմը: Ացկացրած 11 հանդիպումների արդյունքում 25 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է Տավուշի մարզը ներկայացնող թիմը: Թիմի հարձակվող Էրիկ Հարությունյանը 10 խփած գնդակով երրորդն է առաջնության ռմբարկուների մրցապայքարում: Գարնանային մրցափուլում ,,Գետահովիտ-02,,-ը անցկացնելու է 9 հանդիպում, որը կմեկնարկի 2016 թ. ապրիլի 1-ին: Առաջին խաղում մեր թիմի հյուրը կլինի 2-րդ տեղում ընթացող ,,ԱՐՄԱՎԻՐ-02-ը,,, որին սեփական դաշտում մեր պատանիները հաղթել են 3:0 հաշվով: