Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Միջոցառումը նվիրված էր երեխաների էկոլոգիական դաստիարակությանը

09.12.2015

 Դեկտեմբերի 8-ին հետաքրքիր միջոցառում էր կազմակերպվել Սևքարի մանկապարտեզում: Այն էկոլոգիական կրթության մի յուրօրինակ դաս էր, որի հեղինակները մանկապարտեզի փոքրիկներն էին: Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը, կրթական հաստատությունների տնօրեններ մարզի այլ համայնքներից, ծնողներ ու հյուրեր: Երեխաները երգի, պարի ու արտասանության միջոցով ներկայացրին բնության հանդեպ ունեցած իրենց վերաբերմունքը, վեր հանեցին բնապահպանական խնդիրներ, անդրադարձան աղբահանության ու խելամիտ բնօգտագործման անհրաժեշտության հարցերին: Հանդիսության ընթացքում մանկապարտեզի սաները ցուցադրեցին նաև իրենց ձեռքերով աղբի թափոններից  պատրաստած հետաքրքիր դեկորացիաներ, կենցաղում կիրառելի իրեր: Ողջունելով փոքրիկներին` մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը կարևորեց նման միջոցառումների կազմակերպումը` նշելով, որ երեխան էկոլոգիական գիտելիքներ ու դաստիարակություն պետք է ստանա սկսած մանկապարտեզից, հենց փոքր հասակից իրեն զգա բնության մի մասնիկը, ծանոթանա մարդկանց ոչ գրագետ էկոլոգիական գործողությունների հետևանքներին: 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-13 17:32:06