Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կողմերի միջև ստորագրվեց փոխըմբռնման Հուշագիր

08.12.2015

 <<Նպաստում Հարավային Կովկասում աղետների ռիսկերի նկատմամբ համայնքների դիմակայունությանը>> ծրագրի շրջանակներում այսօր Տավուշի մարզպետարանում ստորագրվեց փոխըմբռնման Հուշագիր Տավուշի մարզում համայնքների դիմակայունության բարելավման ծրագրի վերաբերյալ: Հուշագիրը մշակվել է ծրագրի շրջանակներում համակողմանի համագործակցությունն ապահովելու նպատակով, և նրանում ներառվել են բոլոր համագործակցող կողմերը` ՀՀ Տավուշի մարզպետարանը, <<ՕքսԵՋեն>> հիմնադրամը, հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպությունը, Տավուշի մարզային փրկարարական վարչությունը, <<Ստեփանավանի <<Լոռէ>> փրկարար ջոկատ>> հասարակական կազմակերպությունը, Դիլիջան քաղաքի թիվ 2 և թիվ 4 հիմնական դպրոցները, Դիլիջանի Վախթանգ Անանյանի անվան թիվ 5 դպրոցը և Հովքի միջնակարգ դպրոցը: Ծրագիրն իրականացվում է Տավուշի մարզում ՕՔՍՖԱՄ-ի կողմից իրականացվող Աղետների ռիսկերի նվազեցման /ԱՌՆ/ ծրագրի շարունակականությունն ապահովելու նպատակով և հիմնական նպատակն է դպրոցներում անվտանգության մշակույթի ձևավորումը: Տավուշի մարզպետարանը և մարզային փրկարարական վարչությունը շահագրգռված են ծրագրի իրականացման գործում, քանի որ ծրագիրը կաջակցի այն ռազմավարությանը, որը Տավուշի մարզի համայնքներին և հաստատություններին հնարավորություն կտա ավելի արդյունավետ պատրաստվել, նվազեցնել աղետների ռիսկերը և դիմակայել աղետներին: Ծրագրի տևողությունը 6 ամիս է: Հուշագրի ստորագրման արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանը, <<ՕքսԵՋեն>> հիմնադրամի տնօրեն Ռուզաննա Ստեփանյանը, <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանը, <<Ստեփանավանի <<Լոռէ>> փրկարար ջոկատ>> հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Առաքելյանը, համագործակցող մյուս բոլոր կողմերի ներկայացուցիչները: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-13 17:32:06