Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկում նվիրված Հաշմանդամների միջազգային օրվան

03.12.2015

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ,,Հույսի կամուրջ,, հասարակական կազմակերպության և Տավուշի մարզպետարանի նախաձեռնությամբ մարզպետարանում տեղի ունեցավ քննարկում նվիրված Հաշմանդամների միջազգային օրվան: Քննարկմանը մասնակցում էին մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, կրթության, սոցիալական ոլորտի, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձիք և հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներ: Հանդիպմանը ողջույնի խոսք ասաց Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Նա շնորհակալություն հայտնեց ներկաներին, ինչպես նաև ոլորտի խնդիրներով զբաղվող բոլոր աշխատակիցներին : -Արդեն ձևավորվել է կուռ թիմ, և եթե որևէ ձեռքբերում գրանցվել է մարզում, ապա թիմային աշխատանքի, բոլորի գործադրած ջանքերի շնորհիվ միայն: Տավուշի մարզում ամենաառաջինն է ներդրվել ներառական կրթությունը, հիմա համակարգը որպես մոդել է ծառայում ամբողջ հանրապետության համար, սակայն դեռ շատ անելիքներ ունենք, որոնք կատարելու համար նույնպես ակնկալում ենք թիմային աշխատանք,-նշեց Լևոն Սարգսյանը:
Ողջունեց և հավաքի նպատակը ներկայացրեց նաև ,,Հույսի կամուրջ,, ՀԿ-ի իջևանի մասնաճյուղի տնօրեն Արմինե Ներսիսյանը: Նա ընդգծեց հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ հասարակության շրջանում լայն իրազեկման կարևորությունը և տեղեկացրեց, որ այսօրվա հանդիպումը նպատակ ունի նաև նախանշելու 2016 թվականի կարևորագույն անելիքները:
Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ Նարինե Ճաղարյանը ներկայացրեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի գործունեությունը, կրթության մշակույթի, սպորտի վարչության առաջատար մասնագետ Հասմիկ Խաչատուրյանը՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքը: Զեկուցումով հանդես եկան նաև Իջևանի պետական քոլեջի ներկայացուցիչ Հ. Բրուտյանը, զբաղվածության պետական գործակալության աշխատակից Անահիտ Ալիխանյանը և Վորլդ վիժիոն կազմակերպության ներկայացուցիչ Գայանե Մարտիրոսյանը՝ ներկայացնելով ՄԿՈՒ ոլորտի ծրագրերը ի նպաստ հաշմանդամություն ունեցող երիտասարդների մասնագիտական կրթության, հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանն ուղղված պետական ծրագրերը և մարզում գործող տեղական ու միջազգային կազմակերպությունների դերը հավասար հնմարավորությունների ապահովման և ծառայությունների հասանելիության գործում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-14 17:49:05