Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կատարված աշխատանքներն արժանացան հավանության

02.12.2015

 Այսօր ,,Զբաղվածության պետական ծառայություն,, գործակալության Իջևանի զբաղվածության տարածքային կենտրոնում տեղի ունեցավ Տավուշի մարզում վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման փորձնական ծրագրի իրականացումն ապահովող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը: Քննարկվեցին ծրագրի շրջանակներում մարզի 14 համայնքում` Ազատամուտում, Ներքին Ծաղկավանում, Աչաջրում, Աճարկուտում, Լուսահովիտում, Սարիգյուղում, Խաշթառակում, Լուսաձորում, Սևքարում, Դիտավանում, Կիրանցում, Ակնաղբյուրում, Ծաղկավանում և Նորաշենում իրականացված աշխատանքների արդյունքները: Հանձնաժողովը հավանության արժանացրեց և դրական գնահատեց վերոնշյալ համայնքներում իրականացված ծրագրերը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-14 17:49:05