Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ավարտվեց շախմատի դպրոցականների օլիմպիադայի տարածաշրջանային փուլը
27.11.2015

Շախմատի ակադեմիայի լիազոր ներկայացուցիչ Էմիլ Մատինյանի փոխանցմամբ մարզում ավարտվել է շախմատի դպրոցականների 10-րդ օլիմպիադայի տարածաշրջանային փուլը, որն անց է կացվել մարզի 4 տարածաշրջանային կենտրոններում` Իջևանում, Դիլիջանում, Նոյեմբերյանում և Բերդում: Իջևանում հաղթող է ճանաչվել թիվ 5 դպրոցի թիմը, Դիլիջանում` թիվ 2 դպրոցը, Նոյեմբերյանում լավագույնն է ճանաչվել նույնպես թիվ 2 դպրոցի թիմը, իսկ Բերդում` Վերին Ծաղկավանի դպրոցը: Իմաստուն խաղի գիտակների պայքարը կշարունակվի արդեն մարզային փուլում, որի հաղթողն էլ ձեռք կբերի եզրափակիչ փուլին մասնակցելու ուղեգիրը: Նշենք, որ յուրաքանչյուր թիմում ընդգրկված է 3 տղա և 1 աղջիկ, իսկ մրցաշարերի անցկացման կազմակերպիչներն են Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը և շախմատի ակադեմիան: