Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղեկատվական անկյուն` ընտանեկան բռնության հարցերով

20.11.2015

<<Ընտանեկան բռնության հարցերով ոստիկանության կարողությունների զարգացում>> ծրագրի շրջանակներում այսօր ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնում բացվեց տեղեկատվական անկյուն: Միջոցառմանը ներկա էր Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանը: Մասնակցում էին ոստիկանության, հասարակական կազմակերպությունների, զբաղվածության, սոցիալական ոլորտի պատասխանատուներ: Շնորհավորելով ներկաներին բացման կապակցությամբ` ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, գնդապետ Արշավիր Գևորգյանը ընտանեկան բռնության դեմ պայքարի համատեքստում ընդգծեց տեղեկատվական անկյան կարևորությունը թե շարքային քաղաքացիների, թե հասարակական կազմակերպությունների և թե ոստիկանության աշխատակիցների համար: Շնորհավորական խոսք ասաց նաև ՀՀ ոստիկանության անչափահասների իրավունքների և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը: Ծրագրի սոցիալական աշխատողների խմբի ղեկավար Անուշ Դանոյանը ներկայացրեց տեղեկատվական անկյունից և տեղեկատուներից օգտվելու կարգը: Միջոցառումն իր շարունակությունն ունեցավ Տավուշի մարզպետարանում, որտեղ տեղի ունեցավ ,,Ընտանեկան բռնության հարցերով ոստիկանության կարողությունների զարգացում>> ծրագրի ամփոփիչ կլոր սեղան-քննարկում: Բացելով քննարկումը` ծրագրի ղեկավար Արշակ Գասպարյանը ներկայացրեց կատարված աշխատանքների արդյունքներն ու հետագա անելիքները: Նշվեց, որ Իջևանը ծրագրի 5  պիլոտային համայնքներից մեկն է: Անցյալ տարի ծրագիրը բարեհաջող անցել է փորձնական փուլ Երևան քաղաքի 3 համայնքում, 2015 թվականի ապրիլից գումարվել են ևս երկու համայնք` մեկը մայրաքաղաքից, իսկ մյուսը` Իջևան քաղաքը: Ծրագիրն իրականացնում է <<Սոցիալական արդարություն>> հասարակական կազմակերպությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսավորմամբ: Ծրագրի հանդիսավոր փակումը տեղի կունենա 2015թ. նոյեմբերի 26-ին Երևանում: ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնի անչափահասների գործերով օպերլիազոր Աշոտ Մխիթարյանը ներկայացրեց ընտանեկան բռնության դեպքերի հետ կապված աշխատանքի ներկա ընթացքը ոստիկանությունում, գործընթացում կարևորեց ոստիկանություն-հասարակական կազմակերպություններ սերտ կապի ապահովումը: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանը ընտանեկան բռնության դեմ պայքարում առաջնային համարեց բոլոր օղակների համագործակցված աշխատանքը: Քննարկումն անցավ հարց ու պատասխանի ակտիվ մթնոլորտում:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56