Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունում բացվել է թեժ գիծ
18.11.2015

Հայաստանի Հանրապետությունում մշտապես գործող նախարարական սոցիալական կոմիտեի 2015 թվականի հունվարի 22-ի նիստի թիվ 14.10/|226138|-15 արձանագրության 2.3 կետի պահանջների կատարման նպատակով, ինչպես նաև ընտանեկան նպաստի համակարգի կատարելագործման, հասցեականության բարձրացման, համակարգում ընտանիքների ընդգրկման գործընթացի թափանցիկության ապահովման նպատակով ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունում բացվել է թեժ գիծ: Նպաստների և սոցիալական ոլորտի հետ կապված իրենց հուզող հարցերով քաղաքացիները կարող են զանգահարել թեժ գծի 0-263-3-22-45 հեռախոսահամարին: