Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դասընթաց –խորհրդակցություն ,,Հայաստան-ԵՄ հնարավոր համագործակցության ոլորտները մոտ ապագայում,, թեմայով

17.11.2015

Այսօր Տավուշի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ դասընթաց –խորհրդակցություն ,,Հայաստան-ԵՄ հնարավոր համագործակցության ոլորտները մոտ ապագայում,, թեմայով: Կազմակերպիչը Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնն էր՝ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ: Մասնակցում էին Տավուշի մարզի տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, լրագրողներ: Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը հանդես գալով բացման խոսքով, նշեց , որ այս հանդիպումների նպատակն է տարածքներում բնակչությանն առավել հանգամանալից տեղեկատվություն տրամադրել Հայաստանի և Եվրոպական միության համագործակցության շրջանակների վերաբերյալ: Ստեփան Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին խորհրդակցության կազմակերպմանն աջակցելու համար, ընդգծելով, որ նման քայլերը նպաստում են հասարակական կազմակերպություններ-իշխանություն համագործակցության զարգացմանը: Ողջույնի խոսքով հանդես եկավ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Միշա Մխիթարյանը: Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի տնօրեն Արմեն Ղալումյանը հանդես եկավ ,,Հայաստան-ԵՄ համագործակցությունը ներկայիս աշխարհաքաղաքական փոփոխական համատեքստում,, թեմայով զեկուցումով: Բանախոսը նշեց, որ Եվրամիության կողմից Հայաստանի հետ համագործակցության ու աջակցության շրջանակները բավականին լայն են, ընդգրկված են բազմաթիվ ոլորտներ. մարդու իրավունքներ, դատական մարմիններ, մաքսային ծառայություններ, տնտեսության տարբեր ճյուղեր: Համագործակցությունը հաջողված է, և լուսաբանելու ու բնակչությանը իրազեկելու համար մեծ ծավալով նյութեր կան: Բացի այդ նշվեց, որ Եվրամիությունը աշխատանքի բավականին արդարացված սկզբունք է ընտրել՝ դրանում միաժամանակ ներգրավելով և պետական կառույցներին, և հասարակական կազմակերպություններին: Կենտրոնի ներկայացուցիչ Նիկոլայ Իսրայելյանը ներկայացրեց ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրի դյուրացման համաձայնագիրը և դրա նշանակությունը գործնականում: Ստեփան Գրիգորյանը հանդես եկավ ևս մեկ զեկուցումով ,,Ռիգայի Արևելյան գործընկերության գագաթնաժողովը և դրա արդյունքները: ՀՀ-ԵՄ բանակցությւոնների մանդատ հատուկ համաձայնագրի կնքման նպատակով,, թեմայով: Խորհրդակցությունն անցավ քննարկումների, տեսակետների արտահայտման, հարց ու պատասխանի ակտիվ մթնոլորտում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56