Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սեմինար-խորհրդակցություն մարզպետարանում

16.11.2015

   <<Նոր սերունդ>> մարդասիրական հասարակական կազմակերպությունը Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի և իրավաբանական բաժնի աջակցությամբ մարզպետարանում անցկացրեց սեմինար-խորհրդակցություն <<Խտրականության արգելք և հակախտրականության մասին ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտության կոչ>> թեմայով: Խորհրդակցությանը մասնակցում էին սոցիալական, կրթական, առողջապահական ոլորտի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Իջևանի պետական քոլեջի ուսանողներ: Միջոցառմանը քննարկվեցին խոցելի խմբերի նկատմամբ խտրականության բացահայտման ուղիները, խտրականության դեմ պայքարի կանխարգելման միջոցները: Վերջում սեմինարի մասնակիցներն ընդունեցին <<Հակախտրականության մասին>> ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտության կոչի նախնական տարբերակը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56