Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անիմացիոն ֆիլմի ցուցադրությանը ներկա էր Արգենտինայի դեսպանը

10.11.2015

  Այսօր Տավուշի մարզ էր այցելել Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան: Դեսպանի հետ էր <<Ֆայդեք Արմենիա>> հիմնադրամի տնօրեն Նարինե Հայրապետյանը: Հյուրերն այս անգամ Տավուշի մարզում էին մշակութային ծրագրով: Գոնզալո Ուրրիոլաբեիտիան Տավուշի մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանի ուղեկցությամբ նախ այցելեց Հաղարծնի վանքային համալիր, այնուհետև եղավ 12-13-րդ դարերի կրոնական, կրթական և մշակութային նշանավոր կենտրոն Գոշավանքում: Դիլիջանի հոգևոր հովիվ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանը դեսպանին մանրամասն ծանոթացրեց այս հոյակերտ կառույցների պատմությանը, մեր ժողովրդի կյանքում ունեցած նրանց դերին ու նշանակությանը: Դեսպանն այնուհետև Իջևանի մշակույթի տանը ներկա գտնվեց Խուան Խոսե Կամպանելլայի <<Մետեգոլ>> անիմացիոն ֆիլմի ցուցադրությանը, որը կազմակերպվել էր դեսպանության, <<Ֆայդեք Արմենիա>> հիմնադրամի և Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության համագործակցությամբ: Նա ողջունեց իջևանցի դպրոցականներին ցուցադրության կապակցությամբ` մաղթելով նրանց բարի դիտում: Իջևանի հանրակրթական դպրոցների ավելի քան 250 դպրոցականներ մեծ հետաքրքրությամբ դիտեցին Արգենտինական ֆիլմերի IV փառատոնում մեծ հաջողություն ունեցած անիմացիան, որն անցկացվել է Երևանի <<Մոսկվա>> կինոթատրոնում: Մուլտֆիլմը ցուցադրվեց հայերեն և անգլերեն ենթագրերով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56