Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փորձնական ծրագրի իրականացումն ապահովող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում

05.11.2015

  Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ Տավուշի մարզում վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման փորձնական ծրագրի իրականացումն ապահովող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարեց ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հանձնաժողովը ստեղծվել է ՀՀ կառավարության որոշմամբ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի ու ՀՀ տարածքային և արտակարգ իրավիճակների նախարարներին տրված հանձնարարականների հիման վրա: Նույն որոշմամբ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 60,600.0 հազ. դրամ գումար է հատկացվել Տավուշի մարզում վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ծրագրերի իրականացման նպատակով: Նախորդ նիստում ներկայացված 44 ծրագրից հաստատվել էր 7-ը, մնացած 37 ծրագրերը  դրանց բնույթն ու ծավալները փոխելու, ճշտումներ կատարելու նպատակով ուղարկվել էին վերախմբագրավորման: Այսօրվա նիստում մանրամասն քննարկվեցին արդեն վերախմբագրված ծրագրերը: Ներկայացված բոլոր ծրագրերը, որոշակի խմբագրումներով, հաստատվեցին: Հավելենք, որ ներկայացված ծրագրերում միջգերատեսչական հանձնաժողովը կարևորում է ՀՀ կառավարության կողմից նշված առաջնահերթությունների ընդգրկումը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56