Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կառավարության նիստում

16.10.2015

  Հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կառավարությունը հաստատել է Տավուշի մարզում վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման փորձնական ծրագրի իրականացման կարգը: Ծրագիրը Տավուշի մարզում իրականացնելը պայմանավորված է այդ մարզում գործազրկության միջին հանրապետականից բարձր մակարդակով, սահմանամերձ համայնքների մեծ թվաքանակով, վերջին շրջանում ակտիվացած ռազմական գործողությունների հետևանքով մարզի համայնքներին հասցված նյութական վնասներով: Ծրագրի նպատակը Տավուշի մարզում գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման միջոցով սոցիալական լարվածության մեղմումն է, իրավիճակից բխող մարտահրավերներին արագ արձագանքող միջոցներով մարզի համայնքներին աջակցելը: Վարչապետի խոսքով՝ սա ևս մեկ քայլ է Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովմամբ սոցիալական լարվածությունը մեղմելու հարցում: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ծրագրի արդյունավետ իրականացման դեպքում այն կլինի շարունակական: Գործադիրը որոշել է մինչև 3 տարով հետաձգել «Տավուշ Տեքստիլ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը: Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նախատեսում է Տավուշի մարզի Չորաթան գյուղում կազմակերպել բանվորական ձեռնոցների արտադրություն, որը կնպաստի տեքստիլ արդյունաբերության ոլորտի զարգացմանը: Ընկերությունը նախատեսում է արտադրանքն ամբողջությամբ արտահանել` ստեղծելով նոր՝ մոտ 450 աշխատատեղեր: Բանվորական ձեռնոցների արտադրություն կազմակերպելու համար ընկերությունը նախատեսում է շուրջ 2.1 միլիարդ ՀՀ դրամի ներդրում իրականացնել:

gov.am
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57