Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Առաջին դասարանցիների համար աշնանային արձակուրդները կմեկնարկեն հոկտեմբերի 19-ից
16.10.2015

Ինչպես տեղեկացնում են Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունից, մարզի հանրակրթական դպրոցների 1-ին դասարանցիների համար աշնանային արձակուրդները կմեկնարկեն 2015 թվականի հոկտեմբերի 19-ից և կտևեն մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ: 2-ից 12-րդ դասարանցիների համար աշնանային արձակուրդները կսկսվեն ավելի ուշ` հոկտեմբերի 26-ից և կշարունակվեն մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ: Դասերը դպրոցներում կվերսկսվեն նոյեմբերի 2-ից: