Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Երկօրյա սեմինար ,,Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի,, ծրագրի շրջանակում

15.10.2015

  Այսօր Եվրասիա hամագործակցության hիմնադրամի hյուսիսային մասնաճյուղում (ԵՀՀ ՀՄ) ,,Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի,, ծրագրի շրջանակում մեկնարկեց հերթական երկօրյա սեմինարը: Մասնակցում էին ,,Տեղական մասնակցության և ոչ խտրականության,, փորձի ու գիտելիքի փոխանակման ցանցում աշխատանքային խումբը, Տավուշի մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների, ՔԿԱԳ տարածքային մարմինների, առողջապահական, կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել Հայաստանում երեխա ունենալը սեռով պայմանավորելու մշակույթի փոփոխությանը և հղիության ընթացքում կանխակալ ընտրության ցուցանիշների մակարդակի նվազեցմանը: Արդյունքում ակնկալվում է փոփոխել երեխա ունենալը սեռով պայմանավորելու խնդրի վերաբերյալ մարդկանց գիտելիքները, վերաբերմունքը և ընկալումները, ինչպես նաև առնվազն 10 տոկոսով կրճատել պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները: Ծրագիրն իրականացվում է ամբողջ Հայաստանում ՀՀ կառավարության աջակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Արմավիրի զարգացման կենտրոնի, Մարտունու կանանց համայնքային խորհրդի և Սեյվ դը չիլդրենի կողմից: Սեմինարի առաջին օրվա դասընթացը ,,Արդյունավետ հաղորդակցության և առաջնորդության, բանակցությունների և քարոզչության հմտություններ,, թեմայով էր:
:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18