Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց դասընթաց նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողների համար

12.10.2015

 Հոկտեմբերի 10-ին Տավուշի մարզպետարանում անցկացվեց դասընթաց նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողների համար: Միջոցառումը նախաձեռնել էին Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոնը և Հայ օգնության միությունը: Դասընթացին մասնակցում էին Իջևանի և Բերդի տարածաշրջանների մանկապարտեզների, ինչպես նաև Դիլիջանի տարածաշրջանի Թեղուտ և Հաղարծին համայնքների մանկապարտեզների տնօրենները և աշխատակիցները` դաստիարակներ, բուժքույրեր ու խոհարարներ: Բացման խոսքով հանդես եկան և միջոցառման մասնակիցներին ողջունեցին Իջևանի ԱԱՊԿ-ի փոխտնօրեն Կարինե Դովլաթբեկյանը և ՀՕՖ-ի առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանը: Օրակարգում ընդգրկված էին արդիական թեմաներ, որոնք նախադպրոցական հիմնարկներում կկանխեն սննդային վարակներն ու թունավորումները, կապահովեն սննդի անվտանգությունը, կհստակեցնեն բուժքույրերի գործառույթները: Դասընթացը վարեցին Պետական առողջապահական տեսչության մասնագետներ Մարգարիտա Բաբայանը և Թագուհի Հակոբյանը: Մարգարիտա Բաբայանը անդրադարձավ նախադպրոցական ուսումնական հաստատություններին ներկայացվող հիգիենիկ պահանջներին, սննդի անվտանգության և նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպման հարցերին: Թագուհի Հակոբյանի ներկայացրած թեմաները վերաբերում էին նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների բուժսպասարկման կարգին, բուժօգնության կազմակերպման աշխատանքի ծավալներին, մասնավորապես` բուժքրոջ աշխատանքի: Ներկայացված թեմաների շուրջ ծավավեց ակտիվ քննարկում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57