Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԵԱՀԿ հերթական բրիֆինգը Տավուշի մարզպետարանում
09.10.2015
![](http://tavush.mtad.am/files/n_pics/9243_s.jpg)
Այսօր առավոտյան Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ԵԱՀԿ հերթական բրիֆինգը, որը վարեց մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Բրիֆինգին մասնակցում էին ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների համապատասխան ներկայացուցիչները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները: Բրիֆինգի ընթացքում քննարկվեցին վերջին շրջանում սահմանային հատվածի միջադեպերի հետ կապված խնդիրներ: Արձանագրվեցին նախորդ բրիֆինգից մինչև հիմա ընկած ժամանակահատվածում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և խաղաղ բնակչության ու բնակավայրերի վրա դրանց թողած հետևանքները: Բրիֆինգին հաջորդեց ԵԱՀԿ հերթական դիտարկումը Նոյեմբերյանի տարածաշրջանում: