Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շախմատի մրցաշար՝ Կոթիի օրվա միջոցառումների շրջանակում

28.09.2015

 Սեպտեմբերի 26-ին ,,Սահմանապահ Կոթի,, զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ Կոթին նշեց գյուղի օրը: Տոնական օրվա միջոցառումների շրջանակում անցկացվեց նաև շախմատի մրցաշար, որին մասնակցեցին Իջևանի, Բերդի, Նոյեմբերյանի, Ջուջևանի, Կոթիի թիմերը: Նոյեմբերյանը և Կոթին ներկայացել էին 2-ական թիմով: Որպես մրցավար Երևանից հրավիրվել էր գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը, ով ծագումով կոթեցի է: Առաջնությունն անցավ լարված պայքարում, որի արդյունքում հաղթեց Իջևանի թիմը՝ պարգևատրվելով 1-ին տեղի համար նախատեսված գավաթով: Թիմի կազմում էին Էմիլ Մատինյանը, Կոմիտաս Սիմոնյանը, Ալբերտ Ղազարյանը, Լյովա Ներսիսյանը: 2-րդ տեղում էր Ջուջևանի թիմը, 3-րդ տեղը գրավեց Կոթին: Մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով, նվերներով, իսկ տախտակներին լավագույն արդյունքներ ցույց տված շախմատիստները ստացան նաև դրամական պարգևներ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16