Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արգենտինայի դեսպանի այցը Իջևանի ԱԱՊԿ

25.09.2015

  Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան նախօրեին այցելել էր Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոն /ԱԱՊԿ/: Դեսպանին ուղեկցում էին <<Ֆայդեք Արմենիա>> հիմնադրամի ներկայացուցիչները: Այցի նպատակն էր ծանոթանալ արգենտինահայ բարերարների ֆինանսավորմամբ այստեղ իրականացված ծրագրերին: Ողջունելով հյուրերին՝ ԱԱՊԿ-ի տնօրենի տեղակալ Կարինե Դովլաթբեկյանը ընդգծեց այն ջերմ բարեկամական հարաբերությունները, որոնք ձևավորվել են դեռևս 7 տարի առաջ: Ճիշտ է, մարզում իրականացված առաջին ծրագիրը փոքր էր, սակայն շատ արդյունավետ էր և ունեցավ շարունակություն:Դա վերարտադրողական տարիքի կանանց հետազոտությունների ու կատարելագործման ծրագիրն էր, որին արդեն հաջորդեցին այլ նոր ծրագրեր: Դեսպանը շրջեց պոլիկլինիկայի շենքում, որտեղ <<Ֆայդեք Արմենիա>> հիմնադրամի և Կալչիյան ընտանիքի համատեղ ջանքերով վերանորոգվել են լաբորատորիան և վիրաբույժի կաբինետն ու վիրակապարանը: Եվ լաբորատորիայի և վիրակապարանի դռներին փակցված են ցուցանակներ այն մասին, որ երկու բաժանմունքներն էլ վերանորոգվել են Արտո և Հիլդա Կալչիյանների և <<Ֆայդեք Արմենիա>> հիմնադրամի միջոցներով: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, դեսպանը նշեց, որ այցը ճանաչողական է, ուզում է մոտիկից ծանոթանալ իրականացված աշխատանքներին, նաև տեղեկանալ խնդիրներից ու հնարավորության սահմաններում աջակցել նոր ծրագրերի իրականացմանը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16