Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ավարտվեցին տարածքային փուլի մրցումները
24.09.2015

Տավուշի մարզում ավարտվեցին ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող <<Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ>> մրցույթի տարածքային փուլի մրցումները, որին մասնակցեցին Դիլիջանի, Բերդի, Նոյեմբերյանի և Իջևանի տարածաշրջանների մանկապարտեզների փոքրիկները: <<Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ>> մրցույթի տարածաշրջանային փուլում 1-ին տեղ գրաված մանկապարտեզները կմասնակցեն մարզային մրցույթին: Մարզային փուլ են դուրս եկել Դիլիջանի թիվ 1 մանկապարտեզը, Բերդի թիվ 3-ը, Նոյեմբերյանի և Իջևանի թիվ 1 մանկապարտեզները, որոնք էլ կպայքարեն եզրափակիչ դուրս գալու ուղեգրի համար: Մարզային փուլի մրցումները կանցկացվեն հոկտեմբերի 2-ին Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցում: Եզրափակիչին կմասնակցի միայն 1-ին տեղ գրաված մանկապարտեզը: