Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց ,,Պոլսահայ օժանդակության միության,, պատվիրակությանը

23.09.2015

 Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց  <<Պոլսահայ օժանդակության միության>> պատվիրակությանը պատվավոր ատենապետ Պերճ Արազի գլխավորությամբ: Քննարկվեցին համագործակցության ծրագրեր: <<Պոլսահայ օժանդակության միությունն>> արդեն 10 տարի է ծրագրեր է իրականացնում մարզում, մասնավորապես բազմաթիվ ձեռնարկներով աջակցում է Կայանավանի Հովհաննես Հինդլյանի անվան դպրոցին: Միության ներկայացուցիչները տեղեկացրին, որ աշխարհի տարբեր անկյուններից այսօր պատվիրակներ են ժամանել Կայանավանի դպրոց՝ ծանոթանալու իրենց ուսուցչի անունը կրող կրթօջախի հետ: Սա մեկն է այն բազմաթիվ ծրագրերից, որ իրականացնում է <<Պոլսահայ օժանդակության միությունը>> Կայանավանում, և պատվիրակները հավաստիացրին, որ դրանք շարունակական են լինելու: Մարզպետ Հովիկ Աբովյանը ողջունեց միության նման աշխատաոճը և աջակցություն հայտնեց նրանց նախաձեռնություններին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26