Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց ,,Պոլսահայ օժանդակության միության,, պատվիրակությանը
23.09.2015

Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց <<Պոլսահայ օժանդակության միության>> պատվիրակությանը պատվավոր ատենապետ Պերճ Արազի գլխավորությամբ: Քննարկվեցին համագործակցության ծրագրեր: <<Պոլսահայ օժանդակության միությունն>> արդեն 10 տարի է ծրագրեր է իրականացնում մարզում, մասնավորապես բազմաթիվ ձեռնարկներով աջակցում է Կայանավանի Հովհաննես Հինդլյանի անվան դպրոցին: Միության ներկայացուցիչները տեղեկացրին, որ աշխարհի տարբեր անկյուններից այսօր պատվիրակներ են ժամանել Կայանավանի դպրոց՝ ծանոթանալու իրենց ուսուցչի անունը կրող կրթօջախի հետ: Սա մեկն է այն բազմաթիվ ծրագրերից, որ իրականացնում է <<Պոլսահայ օժանդակության միությունը>> Կայանավանում, և պատվիրակները հավաստիացրին, որ դրանք շարունակական են լինելու: Մարզպետ Հովիկ Աբովյանը ողջունեց միության նման աշխատաոճը և աջակցություն հայտնեց նրանց նախաձեռնություններին: