Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
19.09.2015

Սիրելի տավուշցիներ
Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության տարեդարձի կապակցությամբ: 24 տարի առաջ, սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության քաղաքացին հանրաքվեի միջոցով հաստատեց իր վաղեմի երազանքը՝ Անկախությունը: Սա գերագույն արժեք է ցանկացած ժողովրդի, իսկ առավել ևս` հայ ժողովրդի համար: Եվ պատահական չէ, որ Անկախության օրը նշվում է ոչ միայն Հայաստանում, այն իրադարձություն է ամբողջ հայ ժողովրդի համար՝ անկախ նրանից, թե նա աշխարհի որ անկյունում է ապրում: Անկախության տարիների ընթացքում մենք Ձեզ հետ շատ խոչընդոտներ ենք պատվով հաղթահարել, ունեցել բազմաթիվ ձեռքբերումներ ամենատարբեր ոլորտներում: Կարևորն այն է, որ երբեք չենք կորցրել հավատը ու միշտ նայել ենք դեպի առաջ: Համոզված եմ, որ նույնպիսի միասնականությամբ ու հաստատակամությամբ էլ շարունակելու ենք առաջ գնալ՝ կերտելով մեր երկրի ապագան: Մեկ անգամ ևս շնորհավորելով ՀՀ Անկախության տոնի առթիվ, մաղթում եմ Ձեզ խաղաղություն, առողջություն և ամենայն բարիք: