Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը խորհրդակցություն անցկացրեց ՀՀ մարզպետների մասնակցությամբ
18.09.2015

Սեպտեմբերի 17-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը խորհրդակցություն անցկացրեց ՀՀ մարզպետների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ՀՀ մարզերում հրատապ կապիտալ ծրագրերի իրականացման գործընթացին, խաղողի մթերման և կարկտահարված համայնքների խնդիրներին առնչվող հարցեր: ՏԿԱԻ նախարարը մասնավորապես խոսեց հակակարկտային համակարգերի բարելավմանն ու դրանց գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների մասին:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև 2014 թվականին ազոտական պարարտանյութի և սերմացուի գումարների հավաքագրման և 2015 թվականին գյուղացիական տնտեսություններին տրամադրված դիզ.վառելիքի, պարարտանյութի բաշխման գործընթացին առնչվող հարցերը:
Մարզպետները նախարարին զեկուցեցին Հայաստանի Հանրապետության անկախության տոնին նվիրված մարզերում կազմակերպվող միջոցառումների գործընթացի մասին: Քննարկվեց նաև համայնքների սեփական եկամուտների հավաքագրման խնդիրը:
mta.gov.am