Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց մարզական փառատոն

16.09.2015

  Սեպտեմբերի 13-16-ը Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ և Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աջակցությամբ անցկացվեց դպրոցականների 2015թ. մարզական փառատոնը: Միջոցառմանը մասնակցեցին Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան և Բերդ քաղաքների դպրոցականները: Փառատոնի մասնակիցները մրցապայքարի մեջ մտան հետևյալ մարզաձևերում՝ կշռաքարի բարձրացում, նարդի, շախմատ, կոխ, բազկամարտ, վազք, մինի ֆուտբոլ: Հաղթողները պարգևատրվեցին Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, իսկ 1-ին տեղ գրաված մարզիկները՝ նաև սպորտային համազգեստով: Փառատոնն անցկացվեց բարձր մակարդակով և մասնակիցների մեծ ակտիվությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27