Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Շանթ-2015>> ուսումնավարժության շրջանակում կատարվեցին փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքներ

05.09.2015

 Սեպտեմբերի 5-ի առավոտյան <<Շանթ-2015>> ռազմավարական հրամանաշտաբային զորավարժությունների շրջանակում ստացվել էր տեղեկատվություն, որ հակառակորդը օդային հարձակում է գործել, և ազդարարվել է օդային տագնապ: Պայմանականորեն վնասվել է մեկ բնակելի շենք, կան տուժածներ, վիրավորներ, որոնք կարիք ունեն օգնության: Կարճ ժամանակում Իջևանի հրշեջ փրկարարական ջոկատի ուժերով կատարվեցին փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքներ. տուժածները շտապ օգնության մեքենայով տեղափոխվեցին Իջևանի բժշկական կենտրոն: Տարածքում աշխատում էին մարզային ոստիկանության ուժերը՝ տեղում ապահովելով հասարակական կարգի պահպանությունը: Արդյունքների մասին զեկուցվեց ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին և ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանին: Աշխատանքները մարզպետի և գեներալի կողմից գնահատվեցին դրական:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56