Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մրցանակ մեր թիմին
26.08.2015

Օրերս Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի ունեցավ «Մանկապատանեկան ֆուտբոլի մրցանակաբաշխություն-2015» միջոցառումը, որի նպատակն էր պարգևատրել 2014-2015 մրցաշրջանում հաղթած թիմերին, առանձին տարիքային խմբերում լավագույն կերպով հանդես եկած խաղացողներին ու ,,Արդար խաղի,, մրցանակակիրներին: 2014-15 մրցաշրջանի մինչև 14 տարեկանների Բ խմբի առաջնության խաղերին մասնակցել էր նաև «Նիկարմ» ֆուտբոլային ակումբի «ԻՋԵՎԱՆ-01» թիմը /գլխ. մարզիչ Արմեն Խաչատրյան/, որն իր տարիքային խմբում նվաճեց «ԱՐԴԱՐ ԽԱՂԻ» մրցանակը և պարգևատրվեց ՀՖՖ պատվոգրով ու գնդակներով: Պարգևատրումը կատարեցին Հայաստանի Ազգային հավաքականի խաղացողներ Վարազդատ Հարոյանը, Լևոն Հայրապետյանը, Տարոն Ոսկանյանը և Կամո Հովվհաննիսյանը: