Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կալչիյանները շարունակում են իրենց բարեգործությունը Տավուշի մարզում

24.08.2015


Կալչիյան ընտանիքի անդամները շարունակում են իրենց բարեգործությունները Տավուշի մարզում. օրեր առաջ նրանց ֆինանսավորմամբ բացվեց Խաչարձանի հիմնանորոգված դպրոցը, իսկ նախօրեին Կալչիյանները Իջևանի պոլիկլինիկայում էին, որտեղ նույնպես նրանց տրամադրած միջոցներով որոշակի բարելավման աշխատանքներ են կատարվել: Ֆայդեք Արմենիա հիմնադրամի և Կալչիյան ընտանիքի համատեղ օժանդակությամբ պոլիկլինիկայում վերանորոգվել են լաբորատորիան և վիրաբույժի կաբինետն ու վիրակապարանները: Կալչիյան ընտանիքին մեծ ջերմությամբ ընդունեցին պոլիկլինիկայում, տնօրեն Գրիգոր Նազինյանն աշխատակազմի, նաև բնակչության անունից շնորհակալություն հայտնեց նրանց աջակցության համար՝ շեշտելով, որ պայմանների բարելավումը խիստ նպաստում է աշխատանքի որակի բարձրացմանը: Տնօրենի տեղակալ Կարինե Դովլաթբեկյանը նույնպես ողջունեց բարերարներին` ընդգծելով, որ հերոսություն է, ժամանակի ու տարածության նման հեռավորության պարագայում հայրենիքի հոգսերով ապրելն ու դրանց լուծմանը մասնակցություն ունենալը: Արտո Կալչիյանը խոսք ասելով, նշեց, որ խիստ հետաքրքրված են Հայաստանի զարգացմանը նպաստելու, մարդկանց հոգսը փոքր-ինչ թեթևացնելու գաղափարով: Թեև 18 ժամ օդային տարածքով բաժանված են հայրենիքից, սակայն ամեն տարի գոնե մեկ ամիս լինում են Հայաստանում:
Եվ լաբորատորիայի և վիրակապարանի դռներին փակցվել էին ու հանդիսավորությամբ բացվեցին ցուցանակներ, որոնք տեղեկացնում են, որ երկու բաժանմունքներն էլ վերանորոգվել են Արտո և Հիլդա Կալչիյանների ու Ֆայդեք Արմենիա հիմնադրամի միջոցներով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56