Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Բազե - 2015>>-ում <<Տավուշը>> հանդես է գալիս կապույտ ջոկատի կազմում

18.08.2015

Օգոստոսի 17-ին Ծաղկաձորում մեկնարկեց <<Բազե>> ամենամյա երիտասարդական հավաքը, որը կշարունակվի մինչև օգոստոսի 23-ը: Ինչպես միշտ, այս տարի ևս հավաքը կազմված է Հայոց եռագույնը խորհրդանշող երեք ճակատներից՝ Կարմիր, Կապույտ և Նարնջագույն: Հավաքի մասնակիցների թվում են շուրջ 600 երիտասարդներ Երևանից, Արցախից, մարզերից, Ջավախքից ու Սփյուռքից: Համահայկական այս միջոցառմանը աշխարհի տարբեր ծագերից համախմբված երիտասարդները կմրցեն միմյանց հետ մշակութային, մարզական և ինտելեկտուալ խաղերում, հանդիպումներ կունենան հասարակական, քաղաքական, մշակութային գործիչների հետ: Այս տարի Տավուշի մարզը ներկայացնող <<Տավուշ>> ջոկատը հանդես է գալիս կապույտ ջոկատի կազմում: Ջոկատի 9 մասնակիցները՝ Ալեքսան Ծերունյանը /ջոկատի ղեկավար, բրեյն ռինգ/, Լիլիթ Ալիխանյանը /նորաձևություն/, Դավիթ Նանինյանը /բազկամարտ/, Վրեժ Սարհատյանը /սեղանի թենիս/, Էդուարդ Սիմոնյանը /բազե նկարիչ/, Սոնա Ղրոնդյանը /սպորտլանդիա, բրեյն ռինգ/, Մելինե Եգանյանը /բազե շախմատ/, Մերի Չիբուխչյանը /բազե պար/ և Սեդրակ Պապյանը /բազե երգ/ կփորձեն առավելագույնս լավ հանդես գալ մրցույթներում և բարձր պահել իրենց մարզի պատիվը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56