Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

,,Մեղրի և հատապտուղների,, չորրորդ ավանդական փառատոնը Բերդում

17.08.2015

Արդեն 4-րդ տարին է Սուրբ Աստվածածնի վերափոխման օրը Տավուշի մարզի Բերդ քաղաքում մեկ այլ խորհուրդ էլ է ձեռք բերել. կազմակերպվում և անց է կացվում ,,Մեղրի և հատապտուղների,, փառատոն: Այս փառատոնը Բերդում ամեն տարի կայանում է Բերդի քաղաքապետարանի, տարածքում գործող հասարակական և բազմաթիվ այլ կազմակերպությունների ու անհատների համախմբվածության շնորհիվ: Ինչպես միշտ ակտիվ նախաձեռնություն ու մասնակցություն էին ունեցել ,,Հոգևոր վերածնունդ,, հիմնադրամը, ,,Հույսի կամուրջ,,, ,,Գրին լայն,, ՀԿ-ները, Բերդի կանանց ռեսուրս կենտրոնը, ՀՕՖ-ը, Կարմիր խաչը և այլ կազմակերպություններ: Օգոստոսի 16-ին քաղաքի Սորան կոչվող այգիների տարածքում հավաքվել էին ոչ միայն Բերդի բնակիչները, այլև բազմաթիվ հյուրեր մարզի այլ համայնքներից, մայրաքաղաքից ու նույնիսկ արտերկրից: Ներկա էին նաև Տավուշի մարզպետարանի մի խումբ աշխատակիցներ մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանի գլխավորությամբ, ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը: Տարածաշրջանի բնակիչները, մեղվապահներն ու պահածոներ արտադրող ձեռնարկություններն առանձին տաղավարներում մեղրի, հատապտուղների ու զանազան պահածոների ցուցադրություն-վաճառք էին կազմակերպել, իսկ շնորհալիները՝ նաև ձեռքի աշխատանքների: Փառատոնը ողջունեց  Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Նա իր խոսքում կարևորեց նման միջոցառումների անցկացումը, համոզմունք հայտնեց, որ դրանք խթանում են, տնտեսության, մասնավորապես, տուրիզմի զարգացմանը: Մարզպետի տեղակալը նաև շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին նման նախաձեռնության համար, իսկ հյուրերին՝ մասնակցության: Միջոցառումը խիստ բազմաբովանդակ էր և հագեցած: Տեղի ունեցավ նաև խաղողօրհնեքի արարողություն, իսկ երաժշտական կատարումներն առավել աշխուժացրին օրվա տոնական մթնոլորտը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56