Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համահայկական խաղերի բացմանը կմասնակցեն նաև Տավուշի մարզի պատվիրակությունները

31.07.2015

2015 թվականի օգոստոսի 2-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան <<Հանրապետական>> մարզադաշտում կմեկնարկեն 6-րդ համահայկական խաղերը, որոնք կտևեն մինչև օգոստոսի 12-ը: Այս տարվա խաղերը հատկապես կարևորվում են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի համատեքստում: Մրցումներն անցկացվելու են նաև Լեռնային Ղարաբաղում: Ընդհանուր առմամբ 2015-ի խաղերին կմասնակցի ավելի քան 6000 մարզիկ աշխարհի 36 երկրից և 165 քաղաքից: Նախորդի հետ համեմատած այս խաղերն աննախադեպ են թե մարզիկների և թե մարզաձևերի քանակով: Նախկին տասը մարզաձևին` ֆուտբոլ, ֆուտզալ, բասկետբոլ, վոլեյբոլ, աթլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող, ավելացել է ևս յոթը՝ լողափնյա վոլեյբոլ, սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ, բազկամարտ, հեծանվասպորտ եւ հրաձգություն: Ստեփանակերտում կանցկացվեն ֆուտբոլի և վոլեյբոլի, Գյումրիում, Աբովյանում՝ ֆուտբոլի, Վանաձորում՝ հանդբոլի, Արտաշատում՝ աթլետիկայի մրցումներ: Հեծանվասպորտի վազքուշին ընտրվել է Երևան-Էջմիաին մայրուղին: Մրցումները կանցկացվեն ինչպես անհատական, այնպես էլ թիմային մարզաձևերում։ Նշենք, որ համահայկական խաղերի անցկացումը սպորտային իրադարձություն է, որն արդեն 16 տարվա պատմություն ունի: Դրանք անցկացվում են չորս տարին մեկ անգամ: Առաջին անգամ խաղերն անցկացվել են 1999-ին: Համահայկական խաղերի բացման արարողությանը կմասնակցի նաև Տավուշի մարզի պատվիրակությունը: Մարզկենտրոն Իջևանը կներկայանա պատվիրակության 32 անդամով և 8 մարզիկով՝ 1 շախմատի, 3 փետրագնդակի, 2 բազկամարտի և 2 սեղանի թենիսի: Դիլիջան քաղաքը կներկայացնեն 4 հոգանոց պատվիրակությունը, 11 մարզիկ մինի ֆուտբոլից, 2 հոգի շախմատից, 1 հոգի բազկամարտից և 3 ներկայացուցիչ: Բերդը կներկայանա 5 հոգուց կազմված պատվիրակությամբ, վոլեյբոլի 15 տղաներով և 3 ներկայացուցիչով: Նոյեմբերյանի պատվիրակության կազմում 20 հոգի է: Նոյեմբերյանը կներկայացնեն 6 մարզիկ՝ 3-ը սեղանի թենիսից, 3-ը՝ հրաձգությունից: Այրում քաղաքը կներկայանա 10 հոգուց կազմված պատվիրակությամբ:

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:06:09