Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սահմանամերձ Կիրանցում տեղի ունեցավ Սրանոց կոչվող ջրագծի բացման հանդիսավոր արարողությունը
30.06.2015
![](http://tavush.mtad.am/files/n_pics/8491_s.jpg)
Հունիսի 29-ին Տավուշի մարզի Կիրանց գյուղում տեղի ունեցավ Սրանոց կոչվող ջրագծի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ծրագրի հովանավոր, արգենտինահայ Քիրքոր Շիմշիրողլուն, արգենտինահայ բարերարներ: <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի կողմից վերակառուցված 6 կմ երկարություն ունեցող ջրագիծը սահմանագոտում ապրող գյուղացուն հնարավորություն կտա նախկին 20 հեկտարի փոխարեն այսօր արդեն 120 հեկտար հող մշակել, ինչը համայնքի ղեկավարի խոսքով այգեգործությունը զարգացնելու և կայուն եկամուտ ստանալու հնարավորություն է գյուղի բնակչի համար: Բացման արարողության ժամանակ Կիրանցի գյուղապետ Հմայակ Նազարյանը բարերար Քիրքոր Շիմշիրողլուն շնորհեց Կիրանցի պատվավոր քաղաքացու կոչում: Ներկայումս Արգենտինայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ Կիրանցում նաև ջերմոցների հիմնման աշխատանքներ են տարվում: