Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խաղաղության կորպուսի կամավորները՝ Դիլիջանի «Հույսի կամուրջ» ՀԿ-ում

24.06.2015

Հունիսի 23-ին ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավորները իրականացրին հերթական նախաձեռնությունը Դիլիջանի «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության երեխայի զարգացման ցերեկային խնամքի կենտրոն հաճախող սաների համար։ «Սահմանից սահման» նախաձեռնության շրջանակներում, որի նպատակն է բարձրացնել երիտասարդների իրազեկվածության մակարդակը առողջ ապրելակերպի և ապահով միջավայրում ապրելու վերաբերյալ, խաղաղության կորպուսի կամավորները Դիլիջանի «Հույսի կամուրջ» ՀԿ-ում անցկացրին «Առողջ մարմին, առողջ հոգի» թեմայով թվով 3 դասընթաց /ընդդեմ ծխելու, մարզանք, շրջակա միջավայր/, որից հետո երեխաները կամավորների հետ միասին ֆուտբոլ խաղացին Դիլիջանի մարզական դպրոցի մարզադաշտում։ Միջոցառմանը մասնակցեց կենտրոն հաճախող սոցիալապես անապահով և հաշմանդամություն ունեցող 6-15 տարեկան 30 երեխա։ Երեխաների տրվեցին դասընթացին մասնակցության հավաստագրեր, իսկ «Հույսի կամուրջ» ՀԿ-ն նվեր ստացավ 2 գնդակ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56