Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվեցին Տավուշ-Ռեգեն համագործակցության շրջանակում իրականացված աշխատանքները, քննարկվեցին գործունեության հետագա քայլերն ու անելիքները

23.06.2015



<<Քաղաքների ցանց Հարավային Կովկասում>> նախաձեռնության Տավուշ-Ռեգեն համագործակցության շրջանակում եռօրյա այցով Տավուշի մարզում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից ժամանած պատվիրակությունը Մեծահասակների կրթության և որակավորման կենտրոնի տնօրեն Հերբերթ Ուննաշի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Ռեգենի երկրամասային շրջանի ղեկավարի տեղակալ Վիլլի Քիլլինգերը, Ֆրաուենաու գյուղի գյուղապետ, համայնքային միությունների փորձագետ Հերբերթ Շնայդերը, համայնքապետ, համայնքային պլանավորման և միությունների կառավարման մասնագետ Վերներ Թրոյբերը, գրասենյակի գործադիր տնօրեն, գրասենյակի կառավարման, ռազմավարական պլանավորման փորձագետ Անտոն Վեգհոֆերը, երկրամասային շրջանի ֆինանսական բաժնի ղեկավար-փորձագետ Ֆրանց Բայերլը, լրագրող Քրիստինա Հաքելը: Այսօր Տավուշի մարզպետարանում պատվիրակությանն ընդունեց մարզպետ Հովիկ Աբովյանը: Հանդիպմանը ներկա էին մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը և Կարեն Ադամյանը, Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, մարզպետարանի պատասխանատուներ: Հանդիպման ընթացքում ամփոփվեցին Տավուշ-Ռեգեն համագործակցության շրջանակում իրականացված աշխատանքները, քննարկվեցին գործունեության հետագա քայլերն ու անելիքները, վեր հանվեցին ընդհանուր խնդիրներն ու ընդհանուր առավելությունները: Ողջունելով հյուրերին՝ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը բարձր գնահատեց համագործակցությունը մարզի համար այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են տուրիզմը, աղբահանությունը և կրթությունը: Նա իր առանձնակի շնորհակալությունը հայտնեց Գերմանիայի Միջազգային համագործակցության ընկերությանը (GIZ), ում նախաձեռնությամբ նոր շունչ տրվեց դեռևս 2009 թվականին ձևավորված Տավուշ-Ռեգեն համագործակցությանը և վերլուծությունների ու փոխայցելությունների արդյունքում ձևավորվեց հետագա աշխատանքների ոլորտը, մասնավորապես <<Միջհամայնքային համագործակցությունը>> ընտրվեց որպես ընդհանրական թեմա, որի ներքո 3 թեմաներ դարձան հատկապես կարևոր` տուրիզմի զարգացումը, աղբահանությունը և կրթությունը: Մարզպետը Տավուշ-Ռեգեն համագործակցության կարևորագույն ձեռքբերում համարեց 2013 թվականին այս համագործակցության շրջանակում հիմնված <<Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալություն>> հասարակական կազմակերպության ստեղծումը և հավաստիացրեց, որ մարզում կան բոլոր նախադրյալները ավելի արդյունավետ համագործակցության համար: Պատվիրակության ղեկավար Հերբերթ Ուննաշը ներկայացրեց համագործակցության նպատակներն ու ոլորտները՝ նշելով, որ իրենց աշխատանքային խումբը ձևավորվել է հենց համագործակցությունը տարբեր տեսանկյուններից դիտարկելու արդյունքում: Անդրադարձավ համայնքների խոշորացման գերմանական դրական փորձին, որի արդյունքում ստեղծվել են նոր ենթակառուցվածքներ, ձեռք է բերվել ավելի արդյունավետ կառավարում: Հերբերթ Շնայդերը ներկայացրեց տուրիզմի զարգացման ոլորտները, նշելով, որ տուրիզմի շուկայի դժվարությունները թե Գերմանիայում և թե Հայաստանում գրեթե նույնն են և կարևորեց այս ոլորտում հասարակական կազմակերպության ստեղծումը: Փաստեց, որ Հայաստանում տուրիզմի զարգացման հիանալի հնարավորություններ կան և կոչ արեց համայնքների ղեկավարներին շատ ներդրումներ կատարել տեղի պոտենցիալ հնարավորություններն օգտագործելու նպատակով: Ամփոփելով հանդիպումը՝ մարզպետ Հովիկ Աբովյանը նշեց, որ, բացի համագործակցությունը, նման հանդիպումները ևս մի հարթակ են ավելի ամրապնդելու ու զարգացնելու երկու տարածաշրջանների միջև եղած կապը, ծանոթանալու միմյանց ավանդույթներին, ճանաչելու միմյանց մշակույթ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56