Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական այցով Տավուշի մարզում է <<Սատարը>>

22.06.2015

Այս տարի պետական ծրագրի շրջանակներում նախատեսված օրթոպեդիկ պարագաների բաշխումն իրականացնում է <<Սատար>> հաշմանդամների հասարակական կազմակերպությունը: Հունիսի 22-ին, ՀԿ-ի նախագահ Հունան Հունանյանի գլխավորությամբ, <<Սատարը>> կրկին Տավուշի մարզում էր: Այս անգամ, բացի պետական ծրագրով նախատեսված օրթոպեդիկ պարագաների՝ օրթոպեդիկ և պրոթեզի կոշիկների, սուպինատորների, քայլակների, պրոթեզի գուլպաների և այլնի տրամադրումը, մարզի սոցիալապես անապահով և հաշմանդամություն ունեցող անձանց համար բարեգործական ծրագրով բերվել էր նաև էլեկտրական սայլակ, հեղուկ բարձիկներ, կոշիկներ և հենաշարժողական պարագաներ: Ինչպես սոցապնախարարության կողմից, այնպես էլ բարեգործությամբ նախատեսված պարագաների բաշխումն իրականացվում է Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության աջակցությամբ: Հունիսի 22-ին արդեն Տավուշի մարզպետարանում օգնություն ստացավ շուրջ 100 հաշմանդամ: Պարագաների տրամադրումը կշարունակվի ևս մի քանի օր: Ընդհանուր առմամբ ամբողջ մարզում նախատեսված է օգնություն ավելի քան 200 հաշմանդամի համար: Վերոնշյալ պարագաներից օգտվողները կարող են դիմել <<Սատար>> ՀԿ-ին /հեռախոս՝ 094-388-299/ կամ էլ Տավուշի մարզպետարան / հեռախոս՝ 094-07-07-30/ :


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56