Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկել են միասնական քննությունները

02.06.2015

Հունիսի 2-ից հանրապետությունում մեկնարկել են միասնական քննությունները: Այսօր դիմորդներն առաջին քննությունն են հանձնում <<Կենսաբանություն>>, <<Համաշխարհային պատմություն>>, <<Աշխարհագրություն>> առարկաներից: Տավուշի մարզում առաջին քննությունն անց է կացվում Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոնում: Միասնական քննությունների քննական կենտրոնի ղեկավար Կարո Նասիբյանի հաղորդմամբ քննություններն ընթանում են կազմակերպված ու պահանջված կարգով: Ծնողները հնարավորություն ունեն քննության ընթացքն արձանագրող էկրանից հետևելու քննական գործընթացին: Նշենք, որ <<Կենսաբանություն>> առարկայից քննություն հանձնելու հայտ էր ներկայացրել 88, <<Համաշխարհային պատմությունից>>՝ 9 և <<Աշխարհագրությունից>>՝ 57 դիմորդ: 7 դիմորդ բացակայում էր <<Կենսաբանություն>> և 2-ը՝ <<Աշխարհագրություն>> առարկայի քննությանը: Բացակա դիմորդներին գնահատման և թեստավորման կենտրոնը ևս մեկ անգամ քննություններին մասնակցելու հնարավորություն կտա: Միասնական հաջորդ քննությունների օրերն են՝ <<Հայոց լեզու և գրականություն>>՝ 05.06.2015թ., <<Ֆիզիկա>>՝ 09.06.2015թ., <<Օտար լեզու>>՝ 12.06.2015թ., <<Մաթեմատիկա>>՝ 16.06.2015թ., <<Հայոց պատմություն>>, <<Քիմիա>>՝ 19.06.2015թ., <<Ռուսաց լեզու>>՝ 23.06.2015թ.:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56