Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն մարզպետարանում

27.05.2015


Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն անցկացրեց խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Միշա Մխիթարյանը, քարտուղարության պետ Համլետ Ավալյանը, զորահավաքային նախապատրաստության բաժնի վարիչ Գագիկ Մատինյանը և մարզի 4 տարածաշրջանային զինկոմները: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին զորահավաքին և քաղպաշտպանությանը վերաբերող հարցեր: Նախ զինկոմները մարզպետին տեղեկատվություն ներկայացրին ընթացիկ աշխատանքների մասին, այնուհետև անդրադարձան առկա խնդիրներին: Աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով մարզպետ Հովիկ Աբովյանը զինկոմներին առաջարկեց անհատական աշխատանք տանել համայնքների ղեկավարների հետ: Այդ նպատակով առաջարկվեց նաև ըստ տարածաշրջանների ստեղծել փնջային աշխատանքային խմբեր:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57