Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Միջոցառումը նվիրված էր մայիսյան տոներին

26.05.2015

 

    Մայիսյան տոների կապակցությամբ  Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների զոհված ազատամարտիկների ընտանիքների համար գեղեցիկ միջոցառում էր նախաձեռնել   <<Զինվոր>> համակարգող խորհուրդն իր կազմում ընդգրկված <<Ծիրանավոր>> և <<ԱՍ>> հասարակական կազմակերպությունների հետ համատեղ: Մայիսի 26-ին Իջևանի մշակույթի տանը կազմակերպված միջոցառմանը ներկա էին ոչ միայն զոհվածների ընտանիքների անդամներն ու հարազատները, այլև պաշտոնատար անձինք, զինվորներ ու սպաներ: Միջոցառումն սկսվեց Տերունական աղոթքով, որը զորամասի հոգևոր սպասավոր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական բաժնի ներկայացուցիչ Սմբատ սարկավագ Խանվելյանի հետ հնչեցրեց ամբողջ դահլիճը: Այնուհետև հոգևոր հայրը որդեկորույս մայրերին փոխանցեց  Մայր Աթոռի սոցիալական բաժնի տնօրեն Իսահակ վարդապետի օրհնության խոսքը՝ նշելով, որ օգնությունը զոհվածների ընտանիքներին լինելու է շարունակական:
 <<Զինվոր>> համակարգող խորհուրդը մարզ էր եկել ոչ միայն 80 ընտանիքի համար նախատեսված նվերներով, այլև հայրենիքին ու հայ զինվորին նվիրված համերգային հարուստ ծրագրով: Իջևանի զորամասի հրամանատարական կազմի անունից շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին նման գեղեցիկ ու հետաքրքիր միջոցառում նախաձեռնելու համար՝ հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Սահակյանն այնուհետև պատվոգրեր հանձնեց <<Զինվոր>> համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանին և <<ԱՍ>> հասարակական կազմակերպության նախագահ Նարինե Ավետիսյանին:
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18