Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն Նոյեմբերյանում

25.05.2015


Այսօր՝ մայիսի 25-ին, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը քաղաքացիների հերթական ընդունելությունն անցկացրեց Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչների համար: Նոյեմբերյանի քաղաքապետարանում կայացած ընդունելությանը մասնակցեց 33 քաղաքացի Նոյեմբերյան, Ջուջևան, Հաղթանակ, Արճիս, Դովեղ, Այրում, Կողբ, Բերդավան համայնքներից: Նրանցից 18-ը մարզի ղեկավարին էին դիմել դրամական աջակցության խնդրանքով, 7-ը՝ աշխատանքի տեղավորման, 2 դիմումատուի խնդրանք վերաբերում էր պետպատվերով բուժում ստանալուն, 1 քաղաքացի անվճար առողջարանային ուղեգրի խնդրանքով էր դիմել, 5 քաղաքացի էլ՝ այլ բնույթի հարցերով: Լսելով բոլոր դիմումատուների խնդիրները՝ մարզպետը համապատասխան հանձնարարականներ տվեց պատասխանատուներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57