Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ

21.05.2015

Սիրելի շրջանավարտներ

Շնորհավորում եմ Ձեզ դպրոցական վերջին օրվա ու Վերջին զանգի կապակցությամբ: Զանգ, որի ղողանջներն ազդարարում են Ձեր կյանքի կարևորագույն շրջափուլի ավարտը: Դպրոցական մաքուր ու ջերմ միջավայրի, սիրելի ուսուցիչների ու դասընկերների մասին հուշերը Ձեզ կուղեկցեն ողջ կյանքի ընթացքում: Դպրոցական ուսումնառության տարիները մնացին անցյալում, իսկ առջևում Ձեզ սպասում է մի ամբողջ հասուն կյանք իր հետքրքրություններով, ինչու չէ նաև՝ դժվարություններով: Վստահ եմ, որ այս տարիներին ձեռք բերած գիտելիքները կօգնեն Ձեզ գտնելու Ձեր ճիշտ ու հաստատուն տեղն այս կյանքում և արժանապատվորեն հաղթահարելու բոլոր այն դժվարություններն ու խոչընդոտները, որոնք կլինեն Ձեր ճանապարհին: Գիտելիքներով զինված, ապագայի նկատմամբ հույսով ու հավատով. միայն այսպես կարող եք կերտել և ձեր ապագան, և արժանի ներդրում ունենալ հայրենիքի զարգացման գործում:
Գեղեցիկ այս օրը շնորհավորում եմ նաև Ձեզ, սիրելի ուսուցիչներ և ծնողներ: Սա նաև Ձեր տոնն է, կրթել, դաստիարակել ու դեպի կյանք եք ճանապարհում ևս մի սերնդի: Թող իրականություն դառնան նրանց հետ կապված Ձեր բոլոր նպատակներն ու իղձերը:
Սիրելի շրջանավարտներ, իմ պատանի բարեկամներ, ուզում եմ, որ մեծ կյանք մտնեք հաստատակամ քայլերով, հպարտանալով ու միշտ բարձր պահելով Հայաստանի Հանրապետության քաղաքացու, հայի, տավուշցու պատիվը:
Բարի երթ Ձեզ, երջանկություն ու հաջողություն:

Հովիկ Աբովյան

 ՀՀ Տավուշի մարզպետ

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05