Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ընթերցանության օլիմպիադայից՝ հատուկ մրցանակով

21.05.2015

Ավարտվեց ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության և <<Անտարես>> հրատարակչության նախաձեռնությամբ հանրակրթական դպրոցների 6-րդ դասարանցիների համար անցկացվող <<Ընթերցման օլիմպիադա 2015>>-ի հանրապետական փուլը: Հաղթահարելով օլիմպիադայի դպրոցական և մարզային փուլերը՝ Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի շնորհալի սան Միքայել Մխիթարյանը, ում դասավանդում է հայոց լեզվի և գրականության փորձառու ուսուցչուհի Լաուրա Բադալյանը, հաջողությամբ մասնակցեց նաև հանրապետական փուլին և օլիմպիադայից վերադարձավ հատուկ մրցանակով ու բազմաթիվ նվերներով:
<<Ընթերցման օլիմպիադայի>> մասնակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ու մրցանակները հանձնեցին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Որպես հատուկ պարգև Միքայելին հանձնվեց պլանշետ, իսկ նվերների թվում էին բազմաթիվ գրքեր ու գրիչներ, նոթատետրեր, կոնֆետների տեսականի, ինչպես նաև եռօրյա ուղեգիր Արցախ և <<Կիլիկիա>> գարեջրի գործարան այցելելու հնարավորություն, որտեղ նույնպես ընթերցանության փոքրիկ վարպետին սպասում են նվերներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57