Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանի հերթական աշխատանքային այցը Տավուշի մարզ

20.05.2015

Մայիսի 20-ին հերթական աշխատանքային այցով Տավուշի մարզում էր ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը: Փոխնախարարի մասնակցությամբ խորհրդակցություն անցկացվեց Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանի մոտ, որտեղ քննարկվեցին 2015 թվականի գարնան գյուղատնտեսական ընթացիկ աշխատանքներին առնչվող հարցեր: Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը փոխնախարարին ներկայացրեց 2015թ. ցանքերի ընթացքն ըստ մշակաբույսերի, այնուհետև անդրադարձավ մարզին հատկացված սերմացուների գումարների հավաքագրման, ինչպես նաև մարզի համար նախատեսված ազոտական, ֆոսֆորական, կալիումական պարարտանյութերի բաշխման և գումարների հավաքագրման ընթացքին՝ առանձնապես կարևորելով ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի իրացումը: Ներկայացվեց 2015թ. աշնանացանի համար անհրաժեշտ 1-ին վերարտադրության աշնանացան ցորենի սերմացուի վճարունակ պահանջարկը: Խորհրդակցությանը քննարկվեց նաև 2015թ. մարզում կառուցվող գյուղատնտեսական օբյեկտների /վերամշակող ձեռնարկություններ, անասնագոմեր, ջերմոցներ, չորանոցներ, սառնարաններ և այլն/ մասին տեղեկատվություն տրամադրելու հարցը: Անդրադարձ եղավ կոոպերատիվների ստեղծման և կոոպերացիայի զարգացման, գյուղտեխնիկայի նորացման, արտահանման ծավալների ավելացման ու տնտեսական աճի ապահովման հարցերին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56