Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացան թափուր պաշտոնների մրցույթներ
19.05.2015
![](http://tavush.mtad.am/files/n_pics/8177_s.jpg)
Օրերս ՀՀ Տավուշի մարզպետարանում կայացան մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի գլխավոր մասնագետի և քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի առաջատար մասնագետի թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթները: Գլխավոր մասնագետի մրցույթին մասնակցում էին երեք հոգի, որոնցից մրցույթի 1-ին փուլը հաղթահարեց մեկը: 2-րդ փուլին մասնակցած և 75 և ավելի տոկոս հաղթահարած Սամվել Սուքոյանը Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի հրամանով աշխատանքի նշանակվեց համապատասխան պաշտոնում:
Հաղթահարելով մրցույթի երկու փուլերը և ապահովելով համապատասխան տոկոսները՝ առաջատար մասնագետի մրցույթին մասնակցած Կարեն Օթարյանը, դարձյալ աշխատակազմի ղեկավարի հրամանով, նշանակվեց առաջատար մասնագետի պաշտոնում: