Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ընդլայնված խորհրդակցություն մարզպետարանում

29.04.2015

Այսօր, Տավուշի մարզպետարանում, համայքների ղեկավարների, տարածքային զինկոմների, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Խորհրդակցությանը ներկա էին ՀՀ ՊՆ պատասխանատու ղեկավարներ, մարզի դատախազ Տ. Սարգսյանը, ոստիկանության մարզային վարչության պետ Ա. Գևորգյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին զորահավաքային նախապատրաստությանը առնչվող հարցեր: Քննարկման ժամանակ հնչեցին համապատասխան առաջարկություններ և տրվեցին հանձնարարականներ գործընթացը պատշաճ կազմակերպելու համար:
Օրակարգի հաջորդ հարցով ելույթ ունեցավ մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռ . Ներսեսյանը, ներկայացնելով մարզի համայնքների տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը: Պարզվեց, որ թեև արդեն տարվա 4-րդ ամիսն է ավարտվում, սակայն կան համայնքներ, որոնց հողի հարկի կամ գույքահարկի հավաքագրման ցուցանիշները ցածր են բավարար լինելուց: Մարզպետի կողմից համայնքների ղեկավարներին տրվեցին համապատասխան հանձնարարականներ հավաքագրման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու և նախատեսված հավաքագրման ցուցանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Նաև հանձնարարվեց մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությանը, համայնքների հետ կազմել համապատասխան ժամանակացույց և խիստ հետամուտ լինել, որպեսզի հավաքագրումն ապահովվի ըստ այդ ժամանակացույցի: Ընդհանուր առմամբ, առաջին 4 ամիսների կտրվածքով մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 76,6 տոկոս, այդ թվում հողի հարկինը՝ 42,6 տոկոս, իսկ գույքահարկինը՝ 90,9 տոկոս: Մարզպետը ընդգծեց, որպեսզի համայնքների ղեկավարները ուշադիր լինեն նաև հողի հարկի տեղեկատվական բազայի հետ տարվող աշխատանքներում և ժամանակին ու ճշգրիտ կատարեն անհրաժեշտ ուղղումներն ու լրացումները: Խորհրդակցությանը հայտարարությամբ հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Գրիշա Բադալյանը, համայնքների ղեկավարներին հիշեցնելով քաղաքաշինական նորմերի պահպանման հետ կապված օրենքի կետերը: Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը տեղեկացրեց պետական աջակցության ծրագրերով համայնքներին հատկացված սերմացուի դիմաց վճարման գործընթացի ժամկետների մասին, որի կապակցությամբ նույնպես մարզպետ Հովիկ Աբովյանը համապատասխան ցուցումներ տվեց համայնքների ղեկավարներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27