Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բերդի տարածաշրջանում կգործի արդիականացված բժշկական կենտրոն

29.04.2015

Տավուշի մարզի Բերդ քաղաքում ավարտին են մոտենում բժշկական կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները: Այժմ ընթացքի մեջ են արտաքին բարեկարգման և հարդարման աշխատանքները, իսկ մինչև հուլիս ամիսը կենտրոնը կհագեցվի անհրաժեշտ սարքավորումներով և կահույքով: Բերդի բժշկական կենտրոնի արդիականացումն իրականացվում է «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում: «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ բոլոր հիվանդանոցային ծառայությունները` ներառյալ ինֆեկցիոն և լաբորատոր–ախտորոշիչ, տեղակայվում են բժշկական կենտրոնի երկու մասնաշենքերում, ինչի շնորհիվ հիվանդանոցը կդառնա ինտենսիվ և անհետաձգելի որակյալ բժշկական ծառայություն մատուցող 30 մահճակալանոց կենտրոն: Բժշկական հաստատությունում կատարվում է 2 մլն 150 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում:Արդյունքում այն կդառնա արդիականացված բժշկական կենտրոն:

 

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:28:59