Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեց «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ներդրումային ծրագիրը»

27.04.2015

Հայաստանի Հանրապետությունում ընթացքի մեջ է մտնում «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ներդրումային ծրագիրը», որն իրականացվում է Ասիական բանկի ֆինանսավորմամբ: Օրերս, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում կազմակերպվել էր ծրագրի քննարկում: Ներկայացվեց նաև այն դպրոցների ցանկը, որոնք ընդգրկվել են մարզերի ծրագրում: Տավուշի մարզպետարանից քննարկմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, քաղաքաշինության վարչության պետ Գրիշա Բադալյանը և կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը: Նրանց կողմից առաջարկվեց 2015 թվականի ծրագրում ընդգրկել Կողբի թիվ 2 դպրոցը, որն ունի 3-րդ կարգի վթարայնության աստիճան և շինարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ ազատ տարածք: Ծրագրով նախատեսվում է քանդել և միջազգային չափանիշներին համապատասխան նոր դպրոց կառուցել՝ նախատեսված 300 աշակերտի համար: Ծրագիրը շարունակական է և դրա շրջանակներում նախատեսվում է մարզում կառուցել 5-6 նոր դպրոց:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57