Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին համայնքների խոշորացման ծրագրի հետ կապված հարցեր

27.04.2015

Ապրիլի 27-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մոտ հրավիրվել էր խորհրդակցություն Դիլիջանի տարածաշրջանի խոշորացման ծրագրի մեջ ընդգրկված համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Ներկա էր նաև մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Քննարկվեցին համայնքների խոշորացման ծրագրի և այդ նպատակով առաջիկայում նախատեսված տեղական հանրաքվեի հետ կապված հարցեր: Մարզպետը մեկ անգամ ևս վստահեցրեց, որ ՀՀ կառավարության կողմից առաջարկվող այս գործընթացը ամբողջ աշխարում ընդունված է որպես ինքնակառավարման համակարգի զարգացման լավագույն տարբերակ: Խոշորացված համայնքում կառավարումը շատ ավելի արդյունավետ կլինի և ակնկալվում է, որ կապահովի համաչափ զարգացում բոլոր բնակավայրերում , քանի որ հնարավորություններն ավելի են ընդլայնվում: Այս ծրագիրը նաև հնարավորություն կտա բավականին խոշոր միջազգային ներդրումներ ներգրավել համայնքներում, ինչը թույլ կտա մեզ տեղերում աշխատատեղերի ստեղծման խնդիր լուծել,- նշեց մարզպետ Հովիկ Աբովյանը: Մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը մեկնաբանություններ տվեց խոշորացվող համայքնի ղեկավարի ընտրության և համայնքի ավագանու ձևավորման հարցերի հետ կապված:
Համայնքների ղեկավարները կարևորեցին ծրագրի վերաբերյալ տեղեկատվական նյութերի առկայությունը: Դրանց միջոցով շատ ավելի հեշտ կլինի ապահովել մարդկանց տեղեկացվածությունը գործընթացի վերաբերյալ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57