Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ջահերով երթ Իջևանում

27.04.2015

Ապրիլի 25-ին Տավուշի մարզկենտրոն Իջևանում շարունակվեցին Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները: Այդ օրը տեղի ունեցավ Ջահերով երթը, որին մասնակցում էին հարյուրավոր զինվորականներ, ուսանողներ, Տավուշի մարզպետարանի, Իջևանի քաղաքապետարանի, այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Սա ապացույցն է այն բանի, որ ապրիլի 24-ով չի ավարտվում մեր պայքարը, այլ նոր փուլ է մտնում ու նոր թափ է ստանում: Մինչ երթի սկսվելը եղել են ելույթներ, եկեղեցական արարողակարգ: Ջահերով երթը սկսվել է շատրվանների հրապարակից, անցել Է Մելիքբեկյան փողոցով, ապա Անկախության և Երևանյան փողոցներով շարժվել է դեպի Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18