Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հիշատակի ու ոգեկոչման արարողություն մարզկենտրոն Իջևանում

24.04.2015

Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի օրը, հիշատակի ու ոգեկոչման արարողություններ են տեղի ունենում Տավուշի մարզի բոլոր համայքներում: Մարզկենտրոն Իջևանում միջոցառումների շարքը սկսվեց սգո երթով: Հավաքվելով Տավուշի մարզպետարանին հարող հրապարակում, մարզային իշխանությունների, հիմնարկ-ձեռնարկությունների, հասարակական կազմակերպությունների, հոգևորականության, մտավորականության, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները, զինվորականները, դպրոցականներն ու ուսանողները միասնական երթով շարժվեցին դեպի Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Քիչ անց ծաղկեպսակներով ու ծաղիկներով պատվեց Մեծ Եղեռնի անմեղ նահատակների հիշատակը հավերժացնող հուշահամալիրը: Հնչեց Աղոթք առ Աստված մեր անմեղ հայրենակիցների հոգիների հանգստության համար և Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ՝ ամբողջ աշխարհին: Հիշատակի ու ոգեկոչման արարողությունները Տավուշի մարզկենտրոնում շարունակվում են, մարդկանց հոսքը դեպի Սուրբ նահատակաց հուշահամալիր մինչև ուշ երեկո չի դադարում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18