Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Դիակոնիան>> քննարկում է Տավուշի մարզում նոր ծրագրերի իրականացման առաջարկներ

13.03.2015

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ գործնական հանդիպում-քննարկում <<Դիակոնիա>> բարեգործական հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ, որը վարում էր մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Կազմակերպությունը ներկայացնում էին <<Դիակոնիայի>> ծրագրերի համակարգող Մարիամ Անտոնյանը և իրավաբան Սերգեյ Հակոբյանը: Մասնակցում էին Տավուշի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը, Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը, Վերին Կարմիրաղբյուրի, Նորաշենի, Մովսեսի համայնքների ղեկավարներ Կամո Չոբանյանը, Գոռ Աբրահամյանը, Արարատ Ավալյանը: Մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը կարևորեց հանդիպումը, շնորհակալություն հայտնեց համագործակցության համար և Մարիամ Անտոնյանին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի կողմից պատվոգիր հանձնեց՝ մարզում աշխատելու ու տարաբնույթ ծրագրեր իրականացնելու համար: Մարիամ Անտոնյանը ներկայացրեց, որ <<Դիակոնիան>> շվեցարական կազմակերպություն է և Հայաստանում աշխատում է 1988-ի երկրաշարժից հետո: Կազմակերպությունը պատրաստակամ է աշխատել Տավուշի մարզի համայնքներում, և նշվեց, որ այն ոլորտային սահմանափակումներ չունի: Կարող են իրականացնել ծրագրեր սկսած անապահով ընտանիքին կենցաղային իրեր տրամադրելուց մինչև որևէ արտադրություն հիմնելը: Հանդիպման ընթացքում համայնքների ղեկավարների հետ քննարկվեցին հնարավոր ծրագրերի առաջարկները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56